Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի ծիլեր են նշմարվում․ ԱՀԿ ղեկավար |tert.am|
14:44 - 11 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի ծիլեր են նշմարվում․ ԱՀԿ ղեկավար |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մոտ 20 միլիոն դեպք է հաստատվել, և այդ հիվանդությունից մահացել է մոտ 750 000 մարդ՝ Covid-19-ի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում․ ԱՀԿ ղեկավարի հայտարարությունը տեղ է գտել կազմակերպության պաշտոնական կայքում։ 

«Ձեզնից շատերն այժմ սգի մեջ են։ Սա աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել․ հույսի ծիլեր են նշմարվում, և անկախ այն հանգամանքից, թե որտեղ է երկիրը, շրջանը, քաղաքը կամ գյուղը գտնվում՝ երբեք ուշ չէ կանխել Covid-19-ի բռնկումը»,- նշել է Գեբրեյեսուսը։

Նա նաև կոչ է արել օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք կղզային պետություններից, որոնց հաջողվել է համաճարակը վաղ փուլերում կանգնեցնել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել