Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա |armenpress.am|
14:59 - 11 օգոստոսի, 2020

Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա: Ամերիկյան հատուկ ինքնաթիռն օգոստոսի 11-ին վայրԷջք Է կատարել Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում:

Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը եւ նրա տիկինն՝ առանց դիմակի, հայտնել Է CTK լրատավարան գործակալությունը: Բանակցությունների գլխավոր թեմաներ կդառնան Չեխիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարներն անվտանգության եւ առեւտրի բնագավառներում, 5G ցանցերի զարգացումը, ինչպես նաեւ իրադրությունը Եվրոպայում եւ աշխարհում՝ հաշվի առնելով Չինաստանի եւ Ռուսաստանի ակտիվությունը միջազգային ասպարեզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել