Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից |armenpress.am|
16:17 - 11 օգոստոսի, 2020

Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ Է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այդ մասին ասվում Է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ Է տալիս երկարատեւ իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց Է տալիս, որ իմունիտետը պահպանվում Է մինչեւ երկու տարի»:-Դրանում նշվում Է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ Է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:

«Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել Է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել Է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում Է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: «Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել Է նախագահը: Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել