Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն |armenpress.am|
16:56 - 11 օգոստոսի, 2020

Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել