Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|
17:09 - 11 օգոստոսի, 2020

Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառ շրջապատելու են սրճարանը։   

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։

 

 

Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։

Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։

Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել