«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին
18:21 - 11 օգոստոսի, 2020

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին

ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը համատեղ նամակ էին ստորագրել, որի համաձայն՝ 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020 թ.-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ընդգրկված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։  Ծրագրի շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011 թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 30-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում:

Դրամական օգնությունը կվճարվի 2020 թ.-ի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 233 մլն դրամ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների շուրջ 29,300 աշակերտների համար, իրականացվում է  «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել