«Դուրս մի եկեք փողոցներ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է». համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայայի նոր տեսաուղերձը 
 |tert.am|
19:22 - 11 օգոստոսի, 2020

«Դուրս մի եկեք փողոցներ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է». համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայայի նոր տեսաուղերձը |tert.am|

tert.am: Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ևս մի տեսաուղերձ, որում նա բելառուսներին կոչ է անում «դուրս չգալ հրապարակներ» և չդիմադրել ոստիկանությանը: Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ» պարբերականը:

Տեսաուղերձի ամբողջ ընթացքում Տիխանովսկայան ներքև է նայում, կարծես կարդում է նախապես պատրաստված տեքստը:

«Բելառուսի Հանրապետության հարգելի քաղաքացիներ: Ես՝ Սվետլանա Տիխանովսկայաս, շնորհակալություն եմ հայտնում ձեզ պետության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտիքով և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք աջակցել են ինձ այս ամբողջ ընթացքում: Բելառուսներ, ես ձեզ խոհեմության և օրենքի նկատմամբ հարգանքի կոչ եմ անում: Ես չեմ ուզում արյուն և բռնություն: Ես խնդրում եմ ձեզ չդիմադրել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի վտանգի չենթարկեք ձեր կյանքը: Պահպանեք ձեզ և ձեր մտերիմներին»,-ասում է Տիխանովսկայան նոր տեսաուղերձում:

«Մեդիազոնա»-ն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ տեսանյութը հրապարակել է «Желтые сливы» իշխանամետ թելեգրամյան ալիքը, այնտեղ հղումներ աղբյուրին չեն եղել: Սենյակի պատուհանները, որտեղ տեսանկարահանումը կատարվել է, փակված են շերտավարագույրներով:

BBC-ն նկատում է, որ Սվետլանա Տիխանովսկայան այն նույն հագուստով է, որով երեկ գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով` բողոք ներկայացնելու: Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Տիխանովսկայային բռնի ուժով այնտեղ են պահել:  

Ավելի վաղ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ էր հղել, որում հաստատել էր, որ լքել է Բելառուսը: Տեսանյութում նա բացատրել էր, որ մեկնել է իր երեխաների մոտ:

Ավելին՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել