Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը
20:15 - 11 օգոստոսի, 2020

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: 

Ազգային ժողովը, ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել