Մինսկի կենտրոնում նոր ձերբակալություններ են սկսվել
 |factor.am|
21:55 - 11 օգոստոսի, 2020

Մինսկի կենտրոնում նոր ձերբակալություններ են սկսվել |factor.am|

factor.am: Մինսկում՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի տարածքում, ներքին զորքերը սկսել են ձերբակալել ենթադրյալ ցուցարարներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուժայինները վերահսկում են  տարածքը՝ կանգնեցնելով բոլոր կասկածելի անձանց: Երբեմն նրանք ստիպված են լինում վազել մարդկանց խմբերի հետևից: Ըստ աղբյուրի՝ մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է, իսկ զինվորականները փորձում են թույլ չտալ նրանց մի վայրում հավաքվել։

Sputnik Беларусь-ի  փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնում մի քանի միավոր հատուկ տեխնիկա և ջրցան մեքենա է տեղակայված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել