Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը փոխվում է դեպի վատը. վարչապետ
 |tert.am|
22:37 - 11 օգոստոսի, 2020

Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը փոխվում է դեպի վատը. վարչապետ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը Ֆրանսիայում բացասական շրջադաձ է ստանում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեկսը` ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին:

«Ներկա պահին Ֆրանսիայում դիտվող ուժեղ շոգի ալիքը, ցավոք, ուղեկցվում է մեկ այլ բացասական երևույթով` «Քովիդ-19»-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վատթարացմամբ: Ամեն օր վարակման երկու հազար նոր դեպքեր են արձանագրվում, մինչդեռ երեք շաբաթ առաջ ընդամենը հազար դեպք էր գրանցվում: Այս շաբաթ ազգային մակարդակով տագնապալի ցուցանիշի կհասնենք` վարակման 20 դեպք`100 000 բնակչության համար»,- ասել է Կաստեկսը: 

Վարչապետը մասնավորեցրել է, որ «մի շարք վարչական շրջաններ արդեն գտնվում են այն մակարդակում, որից հետո հարկ է տագնապ հայտարարել»: «Հոսպիտալացվածների թիվն, ընդհանուր առմամբ, աճում է երկրով մեկ և կհասնի շաբաթական 800-ի, իսկ վերակենդանացման բաժանմունքում շաբաթական 100 մարդ է հայտնվում»,- հավելել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել