Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին
12:16 - 12 օգոստոսի, 2020

Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Երեկ Բելառուսի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Եվրամիության ավելի վաղ տարածած հայտարարության։ Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը, քանի որ այն հիմնված է «միակողմանի տեղեկատվության վրա»։ 

«Ավելի քան 250 տուժած, բարիկադներ փողոցներում, ադմինիստրատիվ շենքերի գրավման փորձեր․․․ Եվ սա դեռ խաղա՞ղ բողոքի ակցիա է։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ կարծիքն օբյեկտիվ լինի։ Դեռ նախքան նախընտրական արշավի մեկնարկը մենք դիմել էինք մեր գործընկերներին օգնության համար՝ խոսելով արտաքին ազդեցության ուղիղ փաստերի մասին։ Մենք քանիցս առաջարկել ենք ձեզ՝ մեզ այսօր քննադատողերին, միասին հասկանալ իրավիճակը։ Սակայն դրա փոխարեն արդեն երկրորդ օրն է, ինչ հնչեցվում են պատժամիջոցների կոչեր։ Եվ ինչպե՞ս այսքանից հետո մենք կարող ենք հավատալ ձեր խորհուրդների անկեղծությանը», - ասված է հայտարարության մեջ։ 

Բելառուսի ԱԳՆ-ն նաև նշում է, որ բելառուսական կողմը պատրաստ է իր արտասահմանյան գործընկերներին տրամադրել «կոնկրետ անհերքելի փաստեր», որոնք ապացուցում են արտաքին ազդեցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել