Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար |tert.am|
13:40 - 12 օգոստոսի, 2020

Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար |tert.am|

tert.am: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Մինսկում «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների» ձերբակալման մասին: Այս մասին գրում է meduza.io կայքը:

Ձերբակալվածներից մեկը Մինսկի բնակիչ է, որը «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում սենյակ էր վարձել և այնտեղից համակարգում էր բողոքի ակցիաները:

Ըստ տվյալների` նա ղեկավարում էր 3 անձանց գործողությունները, որոնք, իրենց հերթին, ղեկավարում էին հարյուրավորներին:

Օգոստոսի 12-ի առավոտյան ՆԳՆ-ն հայտարարել է նաև «անկարգությունների մասնակիցներին վճարող» անձի ձերբակալման մասին:

«Տղամարդու պայուսակում հայտնաբերվել է ավելի քան 10 000 դոլար գումար, որը նախատեսված էր զանգվածային անկարգության մասնակիցներին վճարելու համար»,-ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Ձերբակալության ժամանակ տղամարդն ակտիվ դիմադրություն է ցույց տվել ՆԳՆ աշխատակիցներին` կոտրելով նրանցից մեկի քիթը: ՆԳՆ տվյալների համաձայն` նա ավելի վաղ բազմիցս վարչական պատասխանատվության է ենթարկվել և դատվել է հոգեմետ միջոցներ պահելու համար:

Լուսանկարները՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել