Մենք փակ չենք պահում սահմանը, դա ՌԴ-ի քաղաքականությունն է, նրանք չեն ընդունում ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին |tert.am|
13:46 - 12 օգոստոսի, 2020

Մենք փակ չենք պահում սահմանը, դա ՌԴ-ի քաղաքականությունն է, նրանք չեն ընդունում ձեզ․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին |tert.am|

tert.am: Արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն։ Կառավարության դիմաց նրանք փակ սահմանների դեմ բողոքի ակցիա են անում։ Պահանջում են հանդիպում կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Իմ ընտանիքը մնացել է ՌԴ-ում, ես Հայաստան եկա բուժման նպատակով և մինչև հիմա մնացել եմ, չեմ կարողանում գնալ։ Մի ամիս հետո նորից կասեն՝ մի ամսով էլ ենք երկարացնում արտակարգ դրությունը, ժողովուրդը հոգնել է արդեն։ Ժողովուրդը 3 տարեկան երեխա չէ, որ խաբեն ամեն օր, չի կարելի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության դիմաց զրուցեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, խնդրեցին բանակցել ՌԴ-ի հետ՝ իրենց մուտք Ռուսաստան թույլատրելու հնարավորության շուրջ։

«Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- ասաց ԱԳ նախարարը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել