Թուրքիայի ռազմական ղեկավարները ժամանում են Բաքու |azatutyun.am|
14:18 - 12 օգոստոսի, 2020

Թուրքիայի ռազմական ղեկավարները ժամանում են Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ադրբեջան է ժամանում Թուրքիայի ռազմական ողջ ղեկավարությունը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Բաքու ժամանող պատվիրակության կազմում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև թուրքական բանակի մի շարք զորատեսակների հրամանատարները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկություններով Թուրքիայի ռազմական ղեկավարությունը այցի ընթացքում հետևելու է հուլիսի վերջին Ադրբեջանի տարածքում մեկնարկած համատեղ լայնածավալ զորավարժությունների եզրափակիչ փուլին։

Զորավարժությունները անց էին կացվում երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել