Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են |azatutyun.am|
14:19 - 12 օգոստոսի, 2020

Հույն-թուրքական հարաբերությունները կրկին սրվում են |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օգոստոսի 14-ին Վիենայում կհանդիպի տարածաշրջանային այցով Կենտրոնական Եվրոպա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։

Հանդիպման ընթացքում Դենդիասը պետքարտուղարին է ներկայացնելու է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ Աթենքի մոտեցումները։

Իրավիճակը Միջերկրական ծովի գազով հարուստ այս հատվածում կրկիկ սրվել է Անկարայի՝ երկրաբանական հետախուզությունը վերսկսելու որոշումից հետո։ Բացի այդ, օգոստոսի 9-ից Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի կողմից Հունաստանի ափերի մոտ երկօրյա զորավարժությունների մեկնարկին ի պատասխան։

«Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ կերպով լքել Հունաստանի ծովային սահմանները», - նախօրեին Աթենքում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել