Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Բելառուսի ընդդիմադիր գործիչներին. երկրի ՆԳ նախարար |tert.am|
14:41 - 12 օգոստոսի, 2020

Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Բելառուսի ընդդիմադիր գործիչներին. երկրի ՆԳ նախարար |tert.am|

tert.am: Լիտվան պատրաստ է քննարկել բելառուս ընդդիմադիր գործիչներին ապաստան տրամադրելու հարցը, եթե նրանք այդպիսի խնդրանքով դիմեն: Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության ներքին գործերի նախարար Ռիտա Տամաշյունենեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առաջին անգամ չէ, որ բելառուս ընդդիմադիրներն ապաստան են փնտրում մեր երկրում, եթե այս անգամ էլ քաղաքական կամ սպառնալիքների պատճառով դա կրկնվի, Լիտվան պատրաստ է օգնության հասնել նրանց, մինչև պայմաններ ստեղծվեն անվտանգ տուն վերադառնալու համար»,-հայտարարել է Տամաշյունենեն:

ՆԳՆ ղեկավարի խոսքով` Լիտվայի պատասխանատու կառույցներն ապաստան ստանալու համար Բելառուսի քաղաքացիների դիմումների թվի ավելացման դեպքում գործողությունների ծրագիր են մշակել:

Օգոստոսի 11-ին Լիտվա էին մեկնել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և նրա շտաբի ղեկավար Մարիա Մորոզը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել