Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ |tert.am|
14:55 - 12 օգոստոսի, 2020

Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ |tert.am|

tert.am: Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով պահանջում է երկրի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել:

«Իմ դիրքորոշումն այն է, որ ես պահանջում եմ անվավեր ճանաչել ընտրություններն ամբողջ հանրապետության տարածքում՝ անկախ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից: Բողոքը, որպես Բելառուսի նախագահի թեկնածու, ես ներկայացնում եմ այսօր»,-հայտարարել է Կանոպացկայան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել