Բելառուսի Բրեստ քաղաքում իրավապահները հրազեն են կիրառել ցուցարարների դեմ
15:14 - 12 օգոստոսի, 2020

Բելառուսի Բրեստ քաղաքում իրավապահները հրազեն են կիրառել ցուցարարների դեմ

Բելառուսի Բրեստ քաղաքում իրավապահները հրազեն են կիրառել ցուցարարների դեմ։ Այս մասին հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարությունը։

«Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում է իրականացրել ագրեսիվ ցուցարարների մի խումբ․ ցուցարարները ձեռքներին ունեին մետաղական ձողեր։ Դեպի օդ նախազգուշական կրակոցները նրանց չեն կանգնեցրել։ Աշխատակիցների կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով կրակ է բացվել մարդկանց ուղղությամբ, հարձակվողներից մեկը վիրավորվել է», - նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել