Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք․ ՊՆ խոսնակ |armeniasputnik.am|
15:48 - 12 օգոստոսի, 2020

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք․ ՊՆ խոսնակ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ ՊՆ–ից մեկնաբանել են թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարացումը և նշել, որ ռազմադիվանագիտական առումով Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայությունը զորավարժությունները մտահոգիչ են դարձնում։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին հարցին այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,–ասաց Ստեփանյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել