Մենք պետք է վստահ լինենք, որ Լիբանանին հատկացվող գումարները չեն անհետանա․ Մաաս |azatutyun.am|
16:32 - 12 օգոստոսի, 2020

Մենք պետք է վստահ լինենք, որ Լիբանանին հատկացվող գումարները չեն անհետանա․ Մաաս |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Լիբանան է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը։ Նա հետևել է Բեյրութի նավահանգստում ընթացող աշխատանքներին։

Մաասի խոսքով՝ Բեռլինը որոշել է 20 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Լիբանանի կառավարությանը աղետի հետևանքները վերացնելու նպատակով։ Ավելի նշանակալի օգնություն, ըստ գերմանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, Լիբանանին կհատկացվի միայն էական բարեփոխումներ անցկացնելու դեպքում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հատկացվող գումարը հասնի հասցեատերերին, այլ ոչ թե անհետանա անհասկանալի խողովակներով, որոնց պակաս այսօրվա Լիբանանում, ցավոք սրտի, չի զգացվում։ Լիբանանի բնակիչների ցասումը հասկանալի է։ Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի։ Եթե Լիբանանը ցանկանում է ապագայում ևս միջազգային օգնություն ստանալ, ապա այստեղ պետք է բարեփոխումներ իրականացվեն։ Միջազգային հանրությունը պատրաստ չէ ներդրումներ կատարել չբարեփոխված և կոռուպցիայի նման մակարդակ ունեցող երկրում», - հայտարարել է Հեյկո Մաասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել