ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում |armenpress.am|
18:05 - 12 օգոստոսի, 2020

ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության. թղթ. կողմ.) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Խմբակցության անդամը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների մեղմացումը հնարավոր կլիներ անել նաև Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքում որոշ փոփոխություններով, ինչը հնարավորություն կտար չերկարաձգելու արտակարգ դրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել