Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

 |armenpress.am|
19:35 - 12 օգոստոսի, 2020

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել