Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ՝ իշխանության ու ժողովրդի երկխոսության համար |armenpress.am|
20:00 - 12 օգոստոսի, 2020

Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ՝ իշխանության ու ժողովրդի երկխոսության համար |armenpress.am|

armenpress.am: Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

«Իմ պաշտոնական առաջարկը բելառուսական իշխանություններին. իրավիճակի արագ ապաէսկալացիա, մի՛ կիրառեք ուժ ժողովրդի նկատմամբ: Ազատ արձակեք բոլոր ձերբակալվածներին: Կազմակերպեք Ազգային խորհուրդ՝ քաղաքացիների և հասարակության հետ երկխոսության նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահը:  

Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչյուսը տեղեկացրել էր, որ Վիլնյուսը, Տալինը, Ռիգան և Վարշավան խոսել են «ուժեղ եվրոպական պատասախանի» անհրաժեշտության մասին՝ Բելառուսում բողոքի ակցիաների նկատմամբ ուժի կիրառման դեպքերին: Նրա խոսքով, Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի են և դրանց դժվար է ընդունել:

Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել