Լիբանան այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ
21:30 - 12 օգոստոսի, 2020

Լիբանան այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:
Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց և քննարկում ունեցավ սոցիալական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց նաև Լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջեց բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցավ ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ, պատմեցին համայնքին մատուցվող ծառայությունների մասին:

Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում:

Վերջին կանգառը Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիպում և ծանոթացում կրած վնասներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել