Ընդդիմության աջակիցները սկսել են հավաքվել Մինսկում. ոստիկանությունը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնական հատվածը |tert.am|
23:00 - 12 օգոստոսի, 2020

Ընդդիմության աջակիցները սկսել են հավաքվել Մինսկում. ոստիկանությունը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնական հատվածը |tert.am|

tert.am: Մինսկի տարբեր հատվածներում հավաքվում են բելառուսական ընդդիմության կողմնակիցները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բելառուսցիները հավաքվում են մի քանի շրջանում, նրանք կենդանի շղթաներ են կազմել փողոցներում: Նշվում է, որ շատերը ծաղիկներ են բերում` ի հիշատակ բողոքի ցույցերի ժամանակ զոհված քաղաքացու:

Ներքին զորքերն ու ոստիկանությունը նույնպես տեղակայվել են քաղաքի տարբեր շրջաններում. ուժայինները վերահսկողության տակ են առել «Մինսկը` հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը, որտեղ օգոստոսի 9-ին զանգվածային բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիրների և իրավապահների միջև: Զինվորականներն ավելի վաղ զինտեխնիկա են տեղափոխել քաղաքի կենտրոն:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել