Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ
09:10 - 13 օգոստոսի, 2020

Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ

Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ։

•  Օգոստոի 12-ի ցերեկը Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում կանայք դուրս էին եկել ակցիաների ու կազմել կենդանի շղթաներ։ Բժշկական համալսարանի մոտ բժիշկներն ակցիա էին կազմակերպել;

•  Երեկոյան ցուցարարները նոր մարտավարություն էին կիրառում՝ փորձելով փակել ճանապարհներն, ինչն այնքան էլ չէր հաջողվում։ Մարդիկ փորձում էին կենդանի շղթաներ կազմել նաև հետիոտնի անցումների վրա, սակայն այդ շղթաներն արագորեն քանդվում էին;

•  Ակցիաները հիմնականում տեղի էին ունենում կենտրոնից հեռու։

•  Ուժայինները ավելի քիչ էին կիրառում հատուկ տեխնիկա, երեկ երեկոյան Մինսկում ընդամենը մի քանի անգամ են կիրառվել լուսաձայնային նռնակներ։

•  Բերման էին ենթարկում հիմնականում առանձին վայրերում։

•  Երեկ պետական մի շարք հեռուստաալիքներից մի քանի լրագրող դուրս է եկել աշխատանքից։ 

•  Համացանցում սկսեցին տարածվել լուսանկարներ ու հոլովակներ, թե ինչպես են զինծառայողներն ու ոստիկանները հանում ու դեն նետում իրենց համազգեստը։

 

Աղբյուրը՝ bbc.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել