Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում
09:54 - 13 օգոստոսի, 2020

Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
 
«Երեկ այցելեցի Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը:
 
Կարճաղբյուր համայնքում եղա 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:
 
870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով:
Դիտարկման ըմթացքում նկատեցի շինարարական աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ` ինչի առնչությամբ հրահանգեցի շտկել թերությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել