Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, մեկ օրում գրանցվել է 229 նոր դեպք
10:55 - 13 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, մեկ օրում գրանցվել է 229 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1465 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել