Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|
11:44 - 13 օգոստոսի, 2020

Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

tert.am: «Ազատության» ղեկավարը իր աշխատակիցներին չի սովորեցնում որտեղ է սկսվում իրենց իրավունքները և սկսում իրենց պարտականությունները. այսօր 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Ազատության ռադիոկայանի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ  Վլադիմիր Գասպարյանը:

«Ուզում էիք նկարահանեիք, գայիք դռան մոտ, դուռը կբացեի, կասեիք մենք նկարահանում էինք անում, ես էլ կռիվ կսարքեի: Ես այն ժամանակ խախտած կլինեի լրագրողի պարտականութունը կատարելը: Բայց Դուք սողոսկել եք իմ տուն, իմ տնից 400 մ հեռավորության վրա կառավարել եք թռչող սարքը՝ իմ տան վրա։

Ես փաստաբանին ասել եմ, որ քրեական գործ ենք հարուցելու, միջնորդելու ենք այս փաստի հետ կապված»,-նշեց նա:

«Այո, ես նրանց ասել եմ, որ ձեր վարքագծի համար և ուրիշի տուն մտնելու համար մեկ ուրիշը փիլիսոփայորեն չի մոտենա, կսատկացնի պատի տակ, զգույշ եղեք դրանից, դուք մտնում եք ընտանիքներ»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ձեր նկատմամբ  մի քանի քրեական գործեր կան հարուցված և ևս մեկ գործ է հարուցված, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր քրեկան գործեր են հարուցել»:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել