Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|
13:26 - 13 օգոստոսի, 2020

Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Ցանկացած երկիր, որ վճարում է երրորդ ուժերին ամերիկացիների սպանության համար, պատասխան է տալու նման պահվածքի համար, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` մեկնաբանելով ամերիկյան մամուլում վերջերս ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գումար է առաջարկել «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։

«Եթե Ռուսաստանը գումար է առաջարկում ամերիկացիների կամ արևմտյան այլ պետության քաղաքացիների սպանության համար, ապա ստիպված է լինելու շատ լուրջ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես հենց դա եմ փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին։ Դրա հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք պատմությունից և հիշում ենք, որ Ռուսաստանը նախկինում զինում էր «Թալիբանին», - նշում էր Փոմփեոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել