Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ Է տուժել |armenpress.am|
13:26 - 13 օգոստոսի, 2020

Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ Է տուժել |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:

«Ընդամենն օգոստոսի 9 – 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել Է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացված Է»,- տեղեկացրել են ներքգործնախարարությունում: Ինչպես նշված Է, հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում Է բարձր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել