Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|
13:28 - 13 օգոստոսի, 2020

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել Է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ: Այդ մասին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել Է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով:

Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ Է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել Է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել