Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին |tert.am|
14:41 - 13 օգոստոսի, 2020

Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին |tert.am|

tert.am: Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի երկու նոտա է հղել Բելառուսի իր գործընկերներին` պահանջելով տեղեկություն տրամադրել Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ուկրաինացիների մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային:

«Ուկրաինան կառուցողական երկխոսության է տրամադրված Բելառուսի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ կոշտ կերպով պաշտպանելու ենք Բելառուսում Ուկրաինայի քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրա վերաբերյալ ոչ ոքի մոտ թող որևէ պատրանք չլինի»,-հայտարարել է Կուլեբան:

Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բելառուսի իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում ձերբակալված ուկրաինացիների մասին, և հյուպատոսը հերթով այց է կատարում քաղաքացիների ժամանակավոր պահման վայրեր` տեղեկանալու ուկրաինացիների գտնվելու վայրի մասին:

«Մենք անհապաղ հյուպատոսի հանդիպումն ենք պահանջում այդ ձերբակալված անձանց հետ»,-ընդգծել է նախարարը:

Կուլեբան հայտարարել է նաև, որ իրենք պահանջում են ազատ արձակել ձերբակալված ուկրաինացիներին` նրանց հայրենիք վերադարձնելու համար:

Առայժմ հայտնի է Ուկրաինայի՝ ձերբակալված 3 քաղաքացու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել