Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ |tert.am|
16:43 - 13 օգոստոսի, 2020

Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ |tert.am|

tert.am: Մինսկում շուրջ 2000 ցուցարար է դուրս եկել Հաղթանակի հրապարակ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Ցուցարարներն Անկախության պողոտայից մտել են հրապարակ և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն: Անցորդներն ու վարորդներն աջակցում են ցուցարարներին բացականչություններով և ազդանշաններով:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում ոստիկաններ չկան:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղ առավոտից մարդիկ բողոքի ցույցերի ժամանակ տուժած և ձերբակալված անձանց աջակցությանն ուղղված «համերաշխության շղթաներ» են կազմում:

Ակցիաների ընթացքում, որոնց մասնակցում են հիմնականում կանայք, մարդիկ իրենց ձեռքում ծաղիկներ են պահում` այդպիսով կոչ անելով վերջ դնել բռնությանը, ինչպես նաև վեր բարձրացրած ձեռքերով հաղթանակի նշանն են ցույց տալիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել