ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել հայկական ավիափոխադրողներից, քանի որ դրանք ներառված են ԵՄ «սև ցուցակ»-ում |factor.am|
17:48 - 13 օգոստոսի, 2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել հայկական ավիափոխադրողներից, քանի որ դրանք ներառված են ԵՄ «սև ցուցակ»-ում |factor.am|

factor.am: «2020-ի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ընդգրկեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակում` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:

Այսպիսով՝ մինչև 2022 թվականն արգելվում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար:

Սա վերաբերում է ստորև բերված սուբյեկտները, սակայն չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել