Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան |armenpress.am|
18:09 - 13 օգոստոսի, 2020

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր է վերսկսվեն ուղևորափոխադրումները դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ատոր» ասոցիացիայի հրատարակությունը:

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան:

Ինչպես նշում են փորձագետները, նման որոշման համար կան մի քանի հիմքեր. նախ ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են COVID-19 պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել