Լիբանանի խորհրդարանը քվեարկել է Բեյրութում արտակարգ դրություն հայտարարելու օգտին |azatutyun.am|
19:23 - 13 օգոստոսի, 2020

Լիբանանի խորհրդարանը քվեարկել է Բեյրութում արտակարգ դրություն հայտարարելու օգտին |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի խորհրդարանն այսօր հաստատել է շաբաթասկզբին պաշտոնանկ արված վարչապետ Հասան Դիաբի կառավարության վերջին որոշումը, որով Բեյրութում արտակարգ դրություն է հաստատվում։

Այս որոշման համաձայն, կառավարման գրեթե բոլոր լծակները մայրաքաղաքում փոխանցվում են Լիբանանի Զինված ուժերին։ Այսուհետ լիբանանցի զինվորականները իրավունք կստանան Բեյրութում անհրաժեշտության դեպքում պարետային ժամ հաստատել, գրաքննել քաղաքում լույս տեսնող լրատվամիջոցների հրապարակումները, արգելել հավաքները։ Զինվորականներին նաև իրավունք է տրվում քաղաքացիական անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննել ռազմական դատարաններում։

Լիբանանի խորհրդարանի այս որոշումը կայացվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյուններից ինը օր անց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել