Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ

 |armenpress.am|
21:06 - 13 օգոստոսի, 2020

Բելառուսի ճգնաժամը կարգավորելու համար Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին հաղորդում է AFP-ն:

«Վստահ եմ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են մտավախությունը, թե ինչ է կատարվում Բելառուսում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք աշխատել ճգնաժամը լուծելու համար»,-Սլովենիայում լրագրողների հետ զրույցում ասել է Պոմպեոն:

Իր հերթին, Սլովենիայի վարչապետ Յանեկ Յանսան նշել է, որ միակ խաղաղ լուծումը կրկնակի ընտրություններն են կամ միջազգային դիտորդական առաքելության ներկայությունը:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել