Բելառուսի ՆԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն չի կիրառվել |azatutyun.am|
09:29 - 14 օգոստոսի, 2020

Բելառուսի ՆԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն չի կիրառվել |azatutyun.am|

azatutyun.am: Այս գիշեր Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը գնացել է Մինսկի Օկրեստին փողոցում գտնվող իրավախախտների մեկուսացման կենտրոն ու խոստացել, որ ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն մինչև առավոտյան ժամը 6-ը: Նա հավաքվածներին հավաստիացրել է, որ մեկուսարանում բռնություն չի կիրառվել:

Եվ չնայած փոխնախարար Բարսուկովի այս հայտարարությանը, բռնության ապացույցները բազմապատկվում են: Ազատ արձակվածներին հարյուրավոր կամավորներ են դիմավորել, որոնք ցանկություն են հայտնել նրանց տուն հասցնել: Ազատ է արձակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Վիտալի Ցիգանկովը:

Բելառուսի Գերագույն դատարանը հրապարակել է օգոստոսի 9-ից երկրում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված և վարչական կալանքի ենթարկված ավելի քան 500 հոգանոց ցուցակ: Ոմանք դատապարտվել են 4 օր վարչական կալանքի, ոմանք՝ 25 օր, բայց ցուցակում ամենատարածված ժամկետը 15 օրն է:

Վարշավայում էլ բելառուսական սփյուռքի ներկայացուցիչները անժամկետ հացադուլ են սկսել՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բելառուսի իշխանությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը:

Պետական հեռուստատեսությունում աշխատող մի քանի բելառուս լրագրողներ հայտարարել են իրենց հրաժարականի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել