ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսին բռնությունների համար |azatutyun.am|
10:09 - 14 օգոստոսի, 2020

ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսին բռնությունների համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները երեկ խիստ քննադատել են Բելառուսին՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունների, ինչպես նաև վիճահարույց նախագահական ընտրություններին հաջորդած լայնածավալ ձերբակալությունների պատճառով և կոչ արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բելառուսի վրա՝ վերջ տալու համար իր իսկ քաղաքացիների վրա հարձակումներին:

«Մենք վրդովված ենք խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություններից», - հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները: «Թվում է, որ անվտանգության ուժերը երկխոսություն չեն փնտրում ցուցարարների հետ և թույլ չեն տալիս նրանց իրականացնել խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքը»:

Տեսանյութերում երևում են ոստիկաններ և քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ծեծի են ենթարկում անցորդներին, ներառյալ անչափահասներին և բժիշկ-կամավորներին: Փորձագետներն ասում են, որ հետընտրական ճգնաժամը դադարեցնելու նպատակով երկխոսություն հաստատելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն` «իշխանություններին միայն հետաքրքրում է բողոքի ցույցերն արագ ցրելը և հնարավորինս շատ մարդկանց ձերբակալությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել