Հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով 4 անձ է ձերբակալվել |aliq.ge|
11:05 - 14 օգոստոսի, 2020

Հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով 4 անձ է ձերբակալվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտար երկրի 4 քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Հանցանքը ենթադրում է 4-ից 5 տարվա ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը: Հետաքննությունն ընթանում է պետական սահմանն ապօրինի հատելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել