Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերը պետք է բխեն Կառավարության քաղաքականությունից․ Ռոմանոս Պետրոսյան
13:24 - 14 օգոստոսի, 2020

Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերը պետք է բխեն Կառավարության քաղաքականությունից․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8%։ Հարկային տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2-ը ներկայացնում են այս ոլորտը։

Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում մրցունակ տնտեսություն ունենալու, ներդրումային ոլորտի խթանման, սոցիալական խնդիրների լուծման և տարածաշրջանի զարգացման վրա շարունակում է մնալ կարևոր և ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք։

Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ինովատիվ ծրագրերը պետք է բխեն Կառավարության կողմից իրականացվող քաղաքացիակենտրոն և պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունից ու չստեղծեն բնապահպանական և առողջապահական այնպիսի իրավիճակներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան թե՛ մեր ժողովրդի, թե՛ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել