Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան |armenpress.am|
13:36 - 14 օգոստոսի, 2020

Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ: 

Այս մասին Փաշինյանը հայտնել է BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում:

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը կարող է ազատ արտահայտել իր տեսակետները: Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է` Freedom House հայտնի միջազգային կազմակերպությունն իր զեկույցների պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանն ամենամեծ երկամյա առաջընթացն է արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել