Թուրքիայում ապրիլից հետո 1-ին անգամ կորոնավարակի դեպքերի թվի աճ է գրանցվել |ermenihaber.am|
14:42 - 14 օգոստոսի, 2020

Թուրքիայում ապրիլից հետո 1-ին անգամ կորոնավարակի դեպքերի թվի աճ է գրանցվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 4-ից հետո առաջին անգամ օգոստոսի 13-ին կորոնավիրուսով (Covid-19) վարակման դեպքերի թվի աճ է նկատվել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․243 նոր դեպք, այնինչ մինչ այդ օրական դեպքերի թիվը տատանվում էր 1000 մարդու սահմաններում։ Նույն ժամանակահատվածում  կորոնավարակից մահացել է 21 մարդ և գրանցվել է ապաքինման 965 դեպք:

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 245․635 և մահվան 5․912 դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել