Ադրբեջանցի դեսպանին մեղադրում են Սեբիայից Հայաստան զենքի վաճառքի գործընթացում ներգրավված լինելու համար |factor.am|
17:51 - 14 օգոստոսի, 2020

Ադրբեջանցի դեսպանին մեղադրում են Սեբիայից Հայաստան զենքի վաճառքի գործընթացում ներգրավված լինելու համար |factor.am|

factor.am: Բաքվում նախօրեին ձերբակալվել էր Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Ըստ պետանվտանգության ծառայության՝ Հասանովը մի շարք ֆինանսական խախտումներ է թույլ տվել ու յուրացրել պետական միջոցները։ Minval.az-ը գրում է, որ միաժամանակ սկսել են նաև «ջրի երես» դուրս գալ  Սերբիայից Հայաստան զենքի վաճառքի որոշ մանրամասներ, որում պարզվում է՝ ներագրավված է  դեսպան Էլդար Հասանովը։ «Երբ բացահայտվեց Սերբիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին, շատերը դեսպան Էլդար Հասանովին մեղադրեցին անգործության մեջ։

Հայաստանի կողմից սերբական զենքի օգտագործումը հասարակության մեջ լայն քննակում ու դժգոհություն առաջացրեց։ Առաջ քաշվեցին մի շարք տարբերակներ։ Նույնիսկ սերբական պատվիրակության մեր երկիր այցից հետո, այս հարցը ամբողջապես չհստակեցվեց։ Խոսվեց Ադրբեջանի ու Սերբիայի միջև բարեկամության ու ռամավարական դաշինքի մասին, նշվեց զենքի վաճառի գործում ինչ-որ երրորդ առասպելական կողմի մասին»,- գրում է Minval.az-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեսպան Էլդար Հասանովը անուղղակիորեն մասնակցություն է ունեցել Սերբիայից Հայաստան զենքի վաճառքին։  Ընթացիկ քննության պատճառով էլ այս գործի բոլոր մանրամասները չեն բացահայտվում։

«Սակայն Էլդար Հասանովի երկարատև լռությունը այս հարցի հետ կապված ու մամուլի համար հապճեպ հայտարարությունները սերբական պատվիրակության հետ Ադրբեջան վերջին այցի ընթացքում, որի ժամանակ նա խուսափում էր պատասխանել կոնկրետ հարցերի ու տալիս անորոշ պատասխաններ, հետևում է այս փաստից»,- գրում է ադրբեջանական կայքը՝ հավելելով, որ Հասանովը տեղական ԶԼՄ-ներում  ընկալվել է, որպես Ռուսաստանի հետ կապված պաշտոնյա։ Բացի այդ, քաղաքական շրջանակներում էլ կա համոզմունք, որ այս մեղադրանքները հիմնավոր են։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել