Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը
 |24news.am|
20:37 - 14 օգոստոսի, 2020

Անգելա Մերկելը դատապարտել է Բելառուսում խաղաղ ցուցարարների ձերբակալումը |24news.am|

24news.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ցնցել է Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերի հազարավոր մասնակիցների ձերբակալումը: Պաշտոնական Բեռլինը Մինսկին հիշեցրել է խոսքի ազատության իրավունքի մասին ու պահանջել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

Անգելա Մերկելը վճռականորեն դատապարտում է Բելառուսի ցուցարարների նկատմամբ բռնությունն ու դաժանությունը: Կանցլերի հատուկ քննադատությանն է արժանացել ոչ միայն ցույցերի մասնակիցների ձերբակալումը, այլև նրանց նկատմամբ վերաբերմունքը:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը նշել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ և առանց որևէ պայման առաջ քաշելու ազատ արձակեն ձերբակալվածներին և ապահովեն նրանց խոսքի ու հավաքների ազատության իրավունքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել