«Կա՛նգ առեք և թույլ տվեք մեզ կարգուկանոն հաստատել». Լուկաշենկոն դիմել է ցուցարարներին (լուսանկարներ)
 |tert.am|
21:40 - 14 օգոստոսի, 2020

«Կա՛նգ առեք և թույլ տվեք մեզ կարգուկանոն հաստատել». Լուկաշենկոն դիմել է ցուցարարներին (լուսանկարներ) |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մեկ ընթացող հետընտրական բողոքի ակցիաներն ու ցույցերը, հայտնում է belta.by-ը:

«Չեմ ասի, որ ինչ-որ աղետ է կամ էլ չափից ավելի լարված իրավիճակ է, սակայն խնդիրները բավական շատ են, և մենք պարտավոր ենք լուծել դրանք: Մենք այսօր միանգամայն հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, տեսնում ենք գործող անձանց: Ինչպես և ասում էինք, այս ամենի հրահրիչներն ու կազմակերպիչներն արտասահմանից են: Առաջին շարքերում քրեական անցյալով մարդիկ են»,-ասել է նախագահը:

Լուկաշենկոն նաև դիմել է իշխանություններին՝ խնդրելով չհարվածել վայր ընկած ցուցարարներին:

Александр Лукашенко во время совещания

«Ամեն դեպքում մենք սլավոնացի ենք, և եթե մարդն ընկել է ու պառկած է, նրան պետք չէ ծեծել: Այսինքն պետք է հստակ արգելակ լինի»,-ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սադրիչները միտումնավոր հարձակվում են հատուկջոկատայինների վրա:



Բելառուսի նախագահը դիմել է դեռահասների ու երիտասարդների ծնողներին՝ պահանջելով, որպեսզի նրանք հետևեն իրենց երեխաներին:

«Չորրորդ անգամ եմ դիմում ծնողներին՝ հետևեք՝ որտեղ են ձեր երեխաները: Հասկանում եմ, որ դեռահասների որոշ ծնողներին դժվար է այդ տարիքում վերահսկել իրենց երեխաներին, այդ դեպքում դիմեք մեզ, մենք օգնենք»,-ասել է Լուկաշենկոն:



Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն ասել է. «Հիմա փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ ու մեր երեխաներին որպես մսաղաց ուղարկվող միս են օգտագործում: Հիմա արդեն մեզ վրա են տվել Լեհաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից, Նավալնիի մոտից և այլն: Արդեն երկրի դեմ ագրեսիա է սկսվել: Ասեք՝ որպես զինվորական ինչպե՞ս գործեմ, ի՛նչ անեմ նման իրավիճակում: Դուք ուզում եք, որ ես նստե՞մ ու սպասեմ մինչև որ Մինսկը գլխիվայր կշրջեն: Այդպես մենք հետո իրավիճակը չենք կարողանա կայունացնել: Ուստի՝ հարկավոր է կանգ առնել, գլուխը ձեռքերի մեջ առնել, հանգստանալ և թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել, լուծել այստեղ եկածների հարցերը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել