Բելառուսը ՌԴ-ին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի
 |tert.am|
22:37 - 14 օգոստոսի, 2020

Բելառուսը ՌԴ-ին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի |tert.am|

tert.am: Բելառուսը Ռուսաստանի Դաշնությանն է հանձնել ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության՝ լույս հուլիսի 29-ին Բելառուսում ձերբակալված անդամ զինյալներին, ինչի մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ձերբակալվածների փոխանցումը տեղի է ունեցել Իրավական օգնության մասին մինսկյան կոնվենցիայի շրջանակում:

Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ բելառուսական կողմը հանձնել է 32 զինյալի, մինչդեռ 33-րդը շարունակում է Բելառուսի տարածքում մնալ:

Հայտնի է, որ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամ զինյալները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ նախկինում ծառայել են ՌԴ ուժային կառույցներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել