Մինսկում հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության |shantnews.am|
10:10 - 15 օգոստոսի, 2020

Մինսկում հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության |shantnews.am|

shantnews.am: Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Այս մասին հայտնել է meduza-ն:

Ակցիայի մասնակիցների ժամանելուց հետո կառավարության շենքից դուրս են եկել իրավապահների նոր ջոկատներ, սակայն վերջիններս չեն ցուցաբերել ագրեսիա:

Onliner.by-ը գրում է, որ իրավապահները հայտարարել են, թե մարդիկ կարող են կանգնել կառավարության շենքի դիմաց այնքան ժամանակ, որքան ցանական, և եթե չլինեն սադրանքներ, ապա հատուկջոկատայինները ուժ չեն կիրառի:

 

  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել