Եվրախորհրդարանի 2 պատգամավորի մուտքը Բելառուս արգելվել է |tert.am|
10:15 - 15 օգոստոսի, 2020

Եվրախորհրդարանի 2 պատգամավորի մուտքը Բելառուս արգելվել է |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի՝ Բելառուսի հետ կապերի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Բեդրոնիի և Բելառուսի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Պյատրաս Աշուտրյավիչուսի մուտքը Բելառուս արգելվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Եվրոպացի խորհրդարանականները տարածած համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները վկայում են երկխոսության ցանկացած հնարավորությունից հրաժարվելու մասին:

«Բելառուսի ապագան որոշվում է այս օրերին: Կոչ ենք անում ԵՄ կառույցներին սկզբունքայնություն դրսևորել Բելառուսի ժողովրդի՝ ժողովրդավարական երկրում ապրելու օրինական ձգտումները պաշտպանելու և դրանց աջակցելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել